Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող Toyota ընկերությունը որոշում է կայացրել  կանգնեցնել իր բոլոր ձեռնարկությունները, որոնք գտնվում են Հյուսիսային Ամերիկայում: Պատճառը Ճապոնիայից պահեստամասերի առաքման ձախողումներն են, հաղորդում է «Ռոսիա-24» ալիքը:

Ընդամենը ԱՄՆ տարածքում գտնվում է Toyota-ի 10 ձեռնարկություն, եւ պահեստամասերի 15 տոկոսը ստացվում է Ճապոնիայից:

Իր գործարանները ժամանակավորապես կանգնեցնում է նաեւ Nissan-ը: Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Nissan-ը պլանավորում է ֆինանսական տարվա ընթացքում նվազագույնի հասցնել արտադրության ապրիլին կատարվելիք ընդհատումները:

ԱՄՆ-ում Smyrna, Decherd եւ Canton գործարանները կկանգնեցվեն ապրիլի 8-ին, 11-ին եւ 18-ից մինչեւ 21-ը: Իսկ Մեքսիկայում գտնվող Cuernavaca եւ Aguascalientes գործարանները ապրիլի սկզբին եւ կեսին: