ԱՄՆ դատարանը արդարադատության նախարարությանը պարտավորեցրել է Կոնգրեսին տրամադրել գաղտնի ցուցմունքներ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական» հետաքննությունից, որոնք կարող են վերաբերել Ռուսաստանի հնարավոր միջամտությանը ԱՄՆ նախագահական ընտրություններին, տեղեկացնում է Associated Press-ը։

Ուրբաթ օրվա որոշման մեջ, որը նաեւ հաստատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ հետաքննության օրինականությունը, ԱՄՆ օկրուգային դատավոր Բեռլ Հաուելը հրամայել է գերատեսչությանը փաստաթղթերը ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 30-ը։

Դեպարտամենտի մամուլի ծառայությունում ասել են, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիտարկում է որոշումը։ Թրամփի վարչակազմը կարող է բողոքարկել օկրուգային դատավորի վճիռը։