Հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին, Ռուսաստանի ԿԳ նախարարությունում բարձր պաշտոն կզբաղեցնի: Նախարար ֆուրսենկոն, նրա համար համապատասխան աշխատանք է փնտրում, հաղորդում է Lifestyle կայքային ամսագրի  աղբյուրը։

Հեռուստահաղորդավարի շրջապատում կարծում են, որ նա կդառնա փոխնախարար։

Թինա Կանդելակին, ով հայտնի է նաեւ Սահակաշվիլիի նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով, արդեն մի քանի տարի է կրթության հարցերով հասարակական պալատի հանձնաժողովի անդամ է։ Նա նաեւ խելացի աշակերտների մասին հաղորդում է վարում։