Արցախի փողոցի  8 շենքի դիմաց` «Վստրեչի» կամուրջ չհասած, տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Իրար են բախվել 4 ավտոմեքենա:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել Opel մակնիշի 25 ՍՍ 343, Mercedes մակնիշի 790 ՍՏ 31, BMW մակնիշի 05 ՕՕ 136, եւ OPEl մակնիշի 22 ՏՏ 186 համարանիշի ավտոմքենաները: Բախման արդյունքում Opel ավտոմեքենան հայտնվել է հետիոտների համար նախատեսված մայթին:

Մինչ ճանապարհային ոստիկանության հետաքննիչների ժամանումը, ինչպես նաեւ Էրեբունու բաժնի աշխատակիցների ժամանումը մթնոլորտը նշված տարածքում անկառավարելի է եղել: Հավաքվածները միմյանց հայհոյանքներ էին տալիս, քաշքշում, սպառնալիքներ հնչեցնում: Առայժմ վթարի արդյունքում վիրավորներ չկան :

Արդեն ժամանել են ՃՈ հետաքննիչները, ովքեր վթարի վայրում տեղազննման հետաքննական աշխատանքներ են կատարում: Հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ, ոստիկանության մայոր Գրիգոր Միտոյանը: Վերջինիս հանձարարականով մեքենաները տեղափոխվում են տուգանային հրապարակ:

Էրեբունու ոստիկանության աշխատակիցները` բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մի քանի հոգու բերման ենթարկեցին Էրեբունու բաժին:

Ի դեպ, վթարի վայրում կային քաղաքացիներ, ովքեր կրում էին հանրապետական կուսակցության տարբերանշաններ: Տեղում մեծ թվով հետաքրքրքասերներ են հավաքվել: 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի