Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունեցել: Մի քանի դեռահասներ, որոնց ինքնությունը դեռ չի հաստատվել, այրել են երիտասարդ աղջկան:
Ապրիլի 4-ի ցերեկը ծանր վիճակում քաղաքի այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել մի կին: Նրա մաշկի 80 տոկոսն այրված է եղել, ամբողջությամբ այրվել են նրա ձեռքերն ու դեմքը: Այրվածքների մեծ մասը խորն են, գրում է Vеsti.ru-ն:
«Շտապօգնության» մեքենայում տուժածը բժիշկներին հասցրել է պատմել, որ կեսօրին մոտ անհայտ դեռահասները քարշ են տվել իրեն անբնակ շենքի տարածք, բենզին լցրել եւ այրել:
Ներկայումս բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար: Իրավապահները փորձում են պարզել դեպքի մանրամասները:





























