Լիբիայում ապստամբների հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթթահ Յունիսը մեղադրել է ՆԱՏՕ-ին անգործության եւ խաղաղ բնակչության պաշտպանության գործում անբավարար ջանքերի մեջ: Բենղազիում կայացած ասուլիսում նա հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի դանդաղկոտությունը հնարավորություն է տալիս Քադաֆիի ուժերին առաջ ընթանալ եւ սպանել Միսուրատա քաղաքում շրջապակման մեջ գտնվող մարդկանց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Լիբիայի փոխարտգործնախարար Աբդուլ-Աթի ալ-Օբեյդին նշանակվել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Նա այդ պաշտոնում փոխելու է Մուսա կուսային, ով անցած շաբաթ անցել էր ընդդիմության կողմը եւ փախել էր Լոնդոն:
Տրիպոլիում ԱՄՆ նախկին փոխդեսպան Քրիս Սթիվենսը ժամանել է Բենղազի, որպեսզի ծանոթանա լիբիական ընդդիմության ղեկավարության հետ, նաեւ քննարկել է ֆինանսական օգնության հարցը:



























