«Երկիր» օրաթերթը գրում է, որ մեկ ամիս հետո ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկեն կառույցի նախագահի ընտրությունները. ներկայիս նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի լիազորություններն ավարտվում են այս տարվա մայիսին: «Մեզ հասած տեղեկության համաձայն`այսօր ԳԱԱ-ում կան ակադեմիկոսներ, ովքեր չեն ցանկանում երկրորդ անգամ Մարտիրոսյանին տեսնել այդ կառույցի նախագահի պաշտոնում եւ ընտրություններին իրենց ձայնը չեն տա ակադեմիկոսին: Սակայն, ինչպես ասում են, հնից լավը չկա, եւ նախագահական նստավայրից հանձնարարական կիջեցվի` Ռադիկ Մարտիրոսյանին եւս մեկ անգամ ԳԱԱ նախագահի պաշտոնում նշանակելու մասին:

Չէ՞ որ Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական շտաբը սովորաբար հենց ԳԱԱ նախագահության շենքն է դառնում, որտեղից էլ կազմակերպվում են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները»,-նկատում է թերթը: