Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, ժամանել է Լիբիայի եւ Թունիսի սահմանագծին գտնվող լիբիացի փախստականների ճամբար, ստիպված է եղել չեղյալ համարել նախատեսված այցի երկրորդ մասը, ելնելով անվտանգության նկատառումներից: Բանն այն է, որ անկազմակերպ ամբոխը փորձել է առավելագույնս մոտենալ դերասանուհուն, ինչը նրա անվտանգության համար սպառնալիք է ստեղծել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Improper պարբերականի ինտերնետ կայքը։

Թունիսի սահմանամերձ Ռաս-Ջիր կայանում հավաքվել են Ջոլիի երկրպագուները, ովքեր նրան ճանաչում են, որպես աշխարհահռչակ դերասանուհու։ Մարդիկ երկար հերթ են կանգնել, որպեսզի տեսնեն, թե ինչպես է Ջոլին հանդիպում ղեկավար անձանց հետ։

Ջոլիին տեսնելով, ամբոխը բղավել է, որ «պատրաստ է հանուն նրա մեռնել»։ Ավելի ուշ չվերահսկվող բազմությունն անցել է օրինապահների արգելափակոցը եւ անկարգություններ են սկսել։

«Անջելինան ստիպված  է եղել թաքնվել գնդացիրներով զինված 30 օրինապահներով շրջապատված վրանում։ Ջոլին մեծ ռիսկի է դիմել մեկնելով Լիբիայի սահման», հաղորդել է լուսանկարիչներից մեկը, ով ճամբար էր մեկնել ՄԱԿ առաքելության շրջանակներում։