Վրացական գինիների պիտակների վրայից «թույլատրված է» հոլոգրամման

կհանվի։ Այս բանը նախատեսվում է Վրաստանում գինու մասին օրենքում կատարվելիք փոփոխություններով, որոնք խորհրդարանում քննարկվել են առաջին ընթերցմամբ, հայտնում է «Բիզնես-Վրաստանը»։

Ինչպես նշված է օրինագծի բացատրական նամակում, նման փոփոխություններ նախապատրաստելը պայմանավորված է նրանով որ հոլոգրամմայի կիրառման գործընթացում բացասական միտում է ի հայտ եկել, որն անդրադարձել է արտադրանքի արտահանման վրա։