Վլադիվոստոկի մոտ ուսումնական թռիչք կատարելու ժամանակ ապրիլի 6-ին կործանվել է ռազմական ՍՈՒ-27 ինքնաթիռ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, օդաչուն հասցրել է կատապուլտվել: Նրա առողջական վիճակը բավարար է:

Ինքնաթիռը, որ պլանային թռիչք էր կատարել` ընկել է օդանավակայանի շրջանում:

Մոտ 500 մետր բարձրության վրա, երբ ինքնաթիռը գտնվել է վայրէջքի փուլում, կառավարման համակարգի խափանում է եղել: