Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումները, որ կասեցվել էին նախօրեին Բաթումի նավահանգստում հայտնաբերված ռադիոակտիվ բեռների պատճառով, վերականգնվել են երեկ մի քանի ժամվա ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով` ներկա պահին Վրաստանից Ադրբեջան բեռնափոխադրումներ իրականացվում են նորմալ ռեժիմով:
Նշենք, որ «Ռուսթավի 2» հեռուսաընկերության փոխանցմամբ` Բաթումի նավահանգստի տարածքում` Աջարիայում, հայտանաբերվել է բարձր ճառագայթում ունեցող բեռներ, ինչի հետ կապված նավահանգիստը փակ էր, իսկ դրա աշխատակիցները` տեղահանվել էին: Ռադիացիայի աղբյուր` ցեզիում 137-ը հայտնաբերվել է մետաղներով լի մեքենայում: «Հարավկովկասյան երկաթուղին» էլ հաղորդում է, որ այժմ Բաթումիում «ՀԿԵ»-ի մեքենաներ չկան, իսկ բեռները փոխադրվում են Փոթի նավահանգստով:




























