Ռուսաստանի դատախազության տվյալներով, քրեական հեղինակությունը Տարիել Մուլուխովը (Օնիանի), որին օրերս հանձնել էին Իսպանիային քննչական գործողությունների համար, ապրիլի 6-ին հետ է վերադարձվելու:
Ավելի վաղ Օնիանին, ով 10 տարվա ազարազկման է դատապարտվել առեւանգման մեղադրանքով, ժամանակավորապես հանձնվել էր Իսպանիային, եւ անհրաժեշտ քննչական գործողություններից հետո Իսպանիան հետ է հանձնում Օնիանիին:
Նշենք, որ հանձնումը տեղի էր ունեցել մարտի 31-ին Դոմոդեդովո օդանավակայանում: Իսպանիայում նա անցնում էր ռուսական մաֆիայի գործով, որը հարուցվել էր 2005թ. հունիսին, եւ 30 մարդ էր ձերբակալվել հանցավոր սինդիկատի ստեղծման եւ գուարների լվացման համար:





























