Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` ապրիլի 6-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին եւ նրան Պատվո մեդալ հանձնել:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհին խորհրդարանի նախագահի կողմից պարգեւատրվել էր Ազգային ժողովի Պատվո մեդալով, սակայն  առողջական պատճառներով չէր կարողացել ներկա  գտնվել ԱԺ-ում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:

Հովիկ Աբրահամյանը դերասանուհուն պարգեւը հանձնել է նրա տանը: Շնորհավորելով Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ` ԱԺ նախագահը մաղթել է նրան շուտափույթ ապաքինում, հաջողություն  եւ բեղմնավոր գործունեություն: Տիկին Գրիգորյանը հանկարծակիի էր եկել Ազգային ժողովի նախագահի այցելությունից եւ շատ շոյվել նման վերաբերմունքից: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հովիկ Աբրահամյանին եւ նրան նվիրել իր հեղինակած գիրքը: