Թուրքիայի Քոջաելիի համալսարանի ուսանողներն ի նշան բողոքի, որ հասարակական ավտոբուսների ուղեւարձերը բարձրացվել է, երթ են կատարել, որին բիրտ միջոցներով է արձագանքել ոստիկանությունը:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ` Քոջաելիի համալսարանի մոտ 200 ուսանող ապրիլի 6-ին բողոքի երթ են կազմակերպել ընդդեմ քաղաքային տրասպորտի ուղեւարձի թանկացման եւ պարզել իրենց պահանջները ներառող պաստառներ:
Ուսանողները հասել են Իզմիթի կենտրոն, որից հետո ցանկացել են քաղաքապետարանին մոտենալ եւ այնտեղ իրականացնել իրենց ակցիան: Սակայն ոստիկանությունը միջամտել է, օգտագործել ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ, ինչպես նաեւ մահակներով ու բռունցքներով ծեծել գետին ընկած ուսանողներին:

































