Հյուսիսային Աֆրիկայի երկրներում սկսված հակամարտությունից հետո արտահանվել է նավթի առաջին խմբաքանակը, որը վաճառվել է Լիբիայի ապստամբերին: Բեռի մոտավոր արժեքը 100 մլն դոլար է:

Թե ում համար է նավթը, առայժմ հայտնի չէ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաշխարհային շուկայում Լիբիայի ապստամբների հետ նավթի առեւտուր է սկսել Քաթարը:

Այդ դեպքում ընդդիմությունը որոշել է շրջանցել ՄԱԿ-ի պատժամիջոցը, որն արգելում է Լիբիային նավթ վաճառել համաշխարհային շուկայում:

Լիբիան համարվում է այդ հումքի կարեւոր մատակարարը: Քաղաքացիական պատերազմի ժամանակ երկիրն ապահովում էր համաշխարհային նավթարտադրության 2 տոկոսը:

Ներկայումս երկրի հանքարդյունաբերական ենթակառաուցվածքները բաժանված են Քադաֆիի կողմնակիցների եւ նրա հակառակորդների միջեւ: Ապստամբներին պատկանող ընկերություններն օրական արտադրում են 100-130 հազար բարել նավթ:

Միեւնույն ժամանակ` Բենղազիում հայտարարել են, որ վարչակարգին հավատարիմ զորքերը Հարավային Լիբիայում հարձակվել են  ապստամբների նավթային ընկերությունների վրա` խանգարելով նրանց բնականոն աշխատանքը: Այս տեղեկատվությունը դեռեւս չի հաստատվել:

Լիբիայից նավթի մատակարարումը ամբողջովին դադարեցվել էր մարտի 18-ին: