Կահիրեում Գիզայի Մեծ բուրգերի տարածքում, Միքերինա բուրգից 150 մ հեռավորության վրա, ապրիլի 6 –ին պայթյուն է որոտացել: Երեք մարդ վիրավորվել է: 

Ոստիկանության տվյալներով` տուժել են հուշանվերների առեւտրով զբաղվողները, ովքեր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Ուժային կառույցների ներկայացուցիչները չեն բացառում, որ պատերազմի ժամանակներից մնացած ռումբ է պայթել: Հաղորդվում է, որ պայթյունի ժամանակ տարածքում տուրիստներ չեն եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եգիպտոսի ներքաղաքական իրվիճակի պատճառով տուրիստական վայերերը, այդ թվում բուրգերը, ամայացել էին: Միայն վերջին մեկ ամսում էր որոշ աշխուժացում նկատվում, սակայն դեռեւս նախկին հոսքերը չկան: