Ֆրանսիացի զինվորականներն ուղղաթիռներով տարհանել են Կոտ դ’Իվուարում Ճապոնիայի դեսպանին եւ նրա օգնականներին, երբ նրա նստավայրի վրա են հարձակվել զինված անձինք:
Հաղորդվում է, որ դեսպանն ու նրա օգնականները անվնաս հասցվել են ֆրանսիական ռազմակայան:
Ճապոնիայի դեսպանի տունը գտնվում է նախկին նախագահ Լորան Գբագբոյի տան մերձակայքում: Առայժմ հայտնի չէ, թե ում զինյալներն են գրավել դեսպանի տունը:
Ներկայումս շարունակվում է Ուատտարայի զորքերի կողմից Գբագբոյի նստավայրի շրջափակումը:





























