«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ոչ տրամաբանական է համարում 2012թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հետ միասնական ընտրացուցակի հնարավորության մասին ենթադրությունը: Իր կարծիքը պատգամավորը հայտնել է ապրիլի 7-ին կայացած մամուլի ասուլիսում: Ինչ վերաբերում է դաշինքներին եւ միավորումներին, դրանց վերաբերյալ կարող են համապատասխան հայտարարություններ լինել, ասել է պատգամավորը:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը թե «չի բացառում իր կուսակցության մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնական ընտրացուցակով»: «Յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ունենալ, եւ ես չեմ կարող մեկնաբանել Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը»,- ասել է պատգամավորը եւ հավելել, թե ԲՀԿ-ում հարցը չի քննարկվել:





























