Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գենյուլի հրավերով ապրիլի 7-ին մեկնել է Անկարա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության եւ տարածաշրջանի անվտանգության հարցեր:

Այցի ընթացքում նախատեսված է Աբիեւի հանդիպումը Թուրքիայի պետական անձանց հետ: