Գաֆեսճյանի եւ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թանգարանի միջեւ դատական վեճի ծախսերն արդեն անցել են մեկ միլիոն դոլարից եւ դեռ աճում են, գրում է Nouvelles d`Arménie-ն:

Այս շաբաթ դատական գործընթացը շահած Ջերարդ Գաֆեսճյանի պաշտպանները, 2,8 մլն դոլարի հոնորար են պահանջել: Պահանջը ներկայացվել է թանգարանի շինարարությամբ զբաղվելու համար ստեղծված ոչ առեւտրային կազմակերպությանը, որը պարտվել է գործը:

Դատապաշտպան Էրիկ Էյբրահամը, ով ներկայացնում է թանգարանն ու ԱՄերիկայի հայկական համագումարը, մեղադրել է Գաֆեսճյանին գումար պահանջելով նախագիծը ձախողելու մեջ: «Նա ցույց է տալիս, որ ցանկանում է սնանկացնել թանգարանը եւ երաշխիքներ, որ ոչ մի բան երբեք չկառուցվի»,- ասել է Էյբրահամը: Սակայն, Գաֆեսճյանի իրավաբան Ձոն Ուիլյամսի խոսքով, Գաֆեսճյանն առաջվա նման շահագրգռված է թանգարանի կառուցման շարունակմամբ: