Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացումից` մայիսի 1-ից մոտ մեկ ամիս առաջ, սեփական դիմումի համաձայն, զբաղեցրած պաշտոնից ազատվել է այգու տնօրեն Սահակ Աբովյանը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը.
Հիշեցնենք, որ Սահակ Աբովյանը տաս տարուց ավելի եղել է Կենդանաբանական այգու տնօրեն:
Նշենք նաեւ, որ այս տարի լրանում է Երեւանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակը:




























