Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ այսօր` ապրիլի 7-ին Գյումրիի ծննդատուն է այցելել Շիրակի մարզպետը: Նա շնորհավորել է ինչպես ծննդաբերած մայրերին , այնպես էլ բուժանձնակազմի կանանց ու հանդիպումը լուսաբանող լրագրողներին:
«Ձեզանից ով ամուսնացած չէ, շուտափույթ ամուսնացեք, սերունդ պետք է թողնեք»,-ասել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Նա շրջել է ծննդատանը, ծաղիկներ նվիրել նոր ծննդաբերած մայրերին, հորդորել երեխաներին անվանակոչել մեծերի անուններով: «Իմ թոռնիկին էլ Աշոտ ենք անվանակոչել»,-ասել է Գիզիրյանը՝շարունակելով. «Ես բազմիցս ասել եմ, որ կինն ավելի ուժեղ է, քան տղամարդը, ուժը միայն ծանրություն բարձրացնելով չէ, ուժը այ երեխա բերելով է»,-ասել է գեներալ մարզպետն ու հորդորել կանանց չխանդել իրենց ամուսիններին:
«Ինչ անում եք, արեք, մենակ մի խանդեք, հատկապես զինվորականների կանայք են խանդում, բայց հենց խանդեցիք, տան անդորրը կկորի: Բայց չմտածեք, թե իմ կինը խանդում է, այդպիսի բան չկա»,-ասել է Գիզիրյանը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























