ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի հետ համատեղ ապրիլի 7-ին` մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կազմակերպել է այցելություն Դիլիջան` Գարեգին Նժդեհի մոր շիրիմին:
Սրանով հանրապետական երիտասարդներն իրենց հարգանքի տուրք են մատուցում հայ կնոջ եւ մոր կերպար հանդիսացող Տիրուհի Տեր-Հարությունյանին: Այցելության ընթացքում իրականացվել են գերեզմանի բարեկարգման աշխատանքներ, որից հետո երիտասարդները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրել:
Այցելության ավարտին մասնակից երիտասարդները ներկայացրել են նաեւ Գարեգին Նժդեհի կենսագրական տվյալների, ինչպես նաեւ ազատազրկման տարիներին կատարված նամակագրության մասին զեկույցներ:





























