Բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այս օրերին լավ մարզվում է՝ պատրաստվելով Ջերմեն Թեյլորի հետ իր հերթական մենամարտին, որը նախատեսված է հոկտեմբերի 17-ին, Բեռլինում, Showtime սուպերմրցաշարի առաջին շրջանի շրջանակներում։

Հայ բռնցքամարտիկը մենամարտին պատրաստվում է Գերմանիայի Զիննովիցա մարզական ճամբարում եւ ասում, որ լավ մարզավիճակ ձեռք բերելու համար այն հիանալի վայր է։

«Զիննովիցայում ես միայն մարզվում եմ, ուտում եմ ու քնում»,-ասել է նա ու հավելել. «Ջերմենը մեծ չեմպիոն է։ Նա լեգենդ է, բայց նա իմ տարածքում, իմ երկրպագուների մոտ ինձ չի հաղթի։ Նա միավորներով հաղթում էր Կարլ Ֆրոչին, բայց հետո բրիտանացին կարողացավ դուրս գալ պարտվողի վիճակից։ Ջերմենը շատ ուժեղ է, ես համոզված եմ, որ գրավիչ մարտ է լինելու։ Պետք է ասեմ, որ բռնցքամարտում հաղթում է ոչ թե ուժեղ, այլ խելացի բռնցքամարտիկը»: