Ամերիկյան բլոգերներն ակտիվ քննարկումներ են սկսել նախագահ Օբամայի շուրջ: Սոցիալական ցանցերում նման ակտիվության պատճառ է հանդիսացել նախագահի լուսանկարը կատակերգու դերասան Ջորջ Լոպեսի հետ, որտեղ հստակ երեւում է, որ Օբամայի գլխին սպի կա, որը գագաթից հասնում է մինչեւ աջ ականջը:
Դա աննկատ չի մնացել, եւ համացանցում քննարկում է սկսել, թե արդյո~ք այդ սպին չի վկայում մոլորակի ամենաազդիցիկ մարդու անձնական տարածք արտերկրյա ուժերի միջամտության մասին, հաղորդում է РБК-ն:
Ըստ պարբերականի` բլոգերները քննարկել են բոլոր կենցաղային վարկածները եւ սկսել են ջանադրաբար դավադրության տեսություն կառուցել: Մի մասը կարծիք է հայտնել, թե դա ինչ- որ գաղտնի օպերացիա է գլխուղեղի հետ կապված, որն ավելի վաղ չի լուսաբանվելլ: Մյուսներին կարծիքով էլ` այստեղ «խառն է այլմոլորակայինների մատը»:





























