Պերիս Հիլթոնին դատի են տվել, որ չի վերադարձրել վարձույթով վերցրած իտալական Damiani ընկերության թանկարժեք ոսկերչական զարդերը:
Ապահովագրողների տվյալներով, ամերիկյան դերասանուհի, մոդել եւ երգչուհի Պերիսը ոչ միայն չի վերադարձրել զարդերը, այլեւ ուշադիր չի եղել դրանց անվտանգության համար: Խոսքը գնում է 2008թ. միջադեպի մասին, երբ Հիլթոնի տանից գողացվել էին Damiani-ի զարդերը 60 հազար դոլար արժեքով: Գողությունը տեղի է ունեցել, քանի որ տան դռները փակ են եղել տանտիրուհու բացակայության ժամանակ:
Անցած տարի ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է դուրս գալ հանցագործների հետքին եւ առգրավել գողոնը: Զարդերը վերադարձրել էին դերասանուհուն, սակայն նա հետ չէր տվել Damiani-ին:
«Հոլիվուդյան կողոպտիչներ» ավազակախմբի անդամը հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե իրենք գնացել էին թալանելու Պերիս Հիլթոնի տունը քանի որ նա «աշխարհի ամենահիմար մարդն է»:





























