Մոսկվայում 33-ամյա մի հայաստանցու հաշմանդամ դարձրած անձնաց դատավճիռը կայացվելու է ապրիլի 8-ին:
Մոսկվայի Տուշինյան շրջանի դատարանի դատավոր Նատալյա Լունինան հրապարակելու է 26-ամյա Դմիտրի Վալիուլինի, 25-ամյա Դենիս Շուպլեցովի եւ 23-ամյա Դմիտրի Սուրովի նկատմամբ դատավճիռը:
Բոլոր երեքն էլ մեղադրվում են այլատյացության եւ ազգայնական դրդապատճառներով մի շարք հանցագործությունների իրականացման մեջ, այդ Սարգիս Սահակյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ, NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից:
«Հարձակման արդյունքում Սահակյանը կորցրել էր աջ աչքը եւ հաշմանդամ դարձել»,- ասված է հաղորդագրության մեջ:





























