Թուրքիայի Սինոպ նահանգի Բոյաբաթի շրջանում ոստիկանական մեքենայի դեմ իրականացված զինված հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն):
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե ոստիկանների դեմ զինված հարձակումն իրականացվել է` թուրքական ուժերի կողմից մարտի 17-ին Բինգյոլում 4 քուրդ զինյալների սպանությանն ի պատասխան:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոյաբաթի շրջանում անհայտ անձինք կրակահերթի տակ են պահել ոստիկանական մեքենան, որի հետեւանքով 3 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց:





























