Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում զանգվածային ընդհարում է տեղի ունեցել ներգաղթած բանվորների միջեւ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ նախնական տվյալներով, երկու տաջիկ եւ մի ուզբեկ վիճել են ճաշարանում հերթի համար: Նրանց դուրս են հանել փողոց, որտեղ էլ վեճին խառնվել են այլ անձինք:

Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, կռիվն արդեն բավական թեժ է եղել: Տեսնելով ոստիկաններին` շատ ներգաղթյալներ փորձել են փախչել, սակայն մոտ 10 մարդու տեղափոխել են ոստիկանություն, իսկ շատերին էլ ստուգել են փաստաթղերի առկայությունը: