Երեւանի քաղաքապետարանը ապրիլի 9-ը եւ 16-ը հայտարարում է համաքաղաքային ծառատունկի եւ բարի ավանդույթ դարձած շաբաթօրյակի օրեր, որի կապակցությամբ քաղաքապետ Կարեն Կարապետյանը դիմել է երեւանցիներին:
«Մաքուր, բարեկարգ ու կանաչ քաղաք ունենալը բոլորիս ցանկությունն է եւ, միաժամանակ, բոլորիս պարտականությունը:
Մենք միասին գործով կարող ենք ցույց տալ մեր սերն ու հարգանքը քաղաքի հանդեպ: Վստահ եմ, ում հարազատ է Երեւանը, կմիանա մեզ:
Քաղաքային միջավայրը պետք է առանձնանա իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով: Այստեղ յուրաքանչյուրիս լուման կարեւոր է:
Քաղաքը, մեր շրջակայքը մաքրելու, միասնական ծառատունկին մասնակցելու համար, վստահ եմ, հազարավոր երեւանցիներ են արձագանքելու:
Հորդորում եմ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, բանկերին, խանութներին, ավտովառելիքի կայաններ շահագործողներին, մասնավոր տների հատվածին, նաեւ միջազգային կաույցներին ` մաքրել ու կանաչապատել իրենց հարակից տարածքները: Խնամված ու բարեկարգ վիճակը մեզանից յուրաքանչյուրի եւ ընդհանրապես քաղաքի դեմքն է:
Կոչ եմ անում բոլոր երեւանաբնակներին` մասնակցել այս համաքաղաքային միջոցառմանը. ծառատունկը դարձնենք տոն ու այդ տոնը նվիրենք մեր քաղաքին»,- ասված է Կարեն Կարապետյանի խոսքում:





























