Թուրքիայի ավագ դպրոցներից մեկի աշակերտը դասի ժամանակ նմանակել է Vodafone բջջային օպերատորի հայտնի սկանդալային գովազդի մեջ տեղի ունեցող գործողությունը եւ անսպասելիորեն ենթարկվել ուսուցչի հարձակմանը։

Դասարաններում գտնվող աշակերտներից մեկը բջջային հեռախոսով նկարահանել է այն պահը, երբ համադասարանցին նստած տեղում գոչում է «Ալլահ» եւ իրեն նետում հատակին՝ նմանակելով  Vodafone-ի հայտնի գովազդի մեջ նկարահանված Շաֆաք Սազերին։  Սակայն ուսուցիչը հանկարծակի հարձակվում է աշակերտի վրա եւ ոտքերով հարվածում նրան։  Այս տեսանյութը թուրքական լրատվամիջոցներում վերնագրվել է՝ «ուսուցչի թռիչք հարվածը»։

Նշենք, որ NEWS.am-ում տեղադրված տեսանյութի վերջում կա նաեւ Vodafone-ի հայտնի գովազդը, որից ներշնչվել էր աշակերտը։