Գերմանիայի արդարադատության նախարար Քրիստինա Լամբրեխտը մտադիր է այլ պետությունների դրոշները այրելու համար պատիժ սահմանել: Այս մասին նա ասել է Mannheimer Morgen-ի հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախարարը նշել է, որ Գերմանիայում ցույցերի ժամանակ հաճախ նման դեպքեր են լինում, մասնավորապես, այրում են Իսրայելի կամ Թուրքիայի դրոշները: «Այդպիսով նրանք խորը վիրավորում են այս կամ այն երկրի քաղաքացիների զգացմունքները»,- նկատել է Լամբրեխտը: Նա նշել է, որ մինչեւ տարեվերջ օրինագիծ կներկայացնի, որում պետական խորհրդանիշներ այրելը կհամարվի քրեական հանցագործություն: Կսահմանվի տուգանք եւ մինչեւ 2 տարվա ազատազրկում:
Այժմ Գերմանիայում պատիժ է սահմանվում միայն պետական հաստատությունների, օրինակ, դեսպանատների շենքերին տեղադրված դրոշների անարգման համար:





























