Արգենտինայում Մենդոսի քաղաքի դատարանը հրապարակել է երկու կաթոլիկ քահանաների դատավճիռը, հայտնում է Euronews-ը։

Նիկոլա Կորադին բանտում կանցկացնի 42 տարի, իսկ Օրասիո Կորբաչոն՝ 45 տարի։ Այսպիսի վճիռ է կայացրել արդարադատությունը անչափահաս հաշմանդամների նկատմամբ 25 ապացուցված սեռական բռնության դեպքերի կապակցությամբ։ Երկու հոգեւորականներն էլ թույլ լսողների ապաստանի խնամակալներ էին։

Արդարադատությունը ծանր հանգամանքներ է համարել նաեւ եկեղեցական հիերարխիայում նրանց դիրքը եւ հանցանքի կատարումը նրանց հանդեպ, ում կյանքը, առողջությունը եւ բարօրությունը նրանք պետք է պաշտպանեին՝ խնամակալի իրենց կարգավիճակի համաձայն։