ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրաբերել է երկրում ափիոնոիդների համաճարակի դեմ պայքարի օգնությանը։

Սպիտակ տունը հայտնում է, որ Թրամփը 100 000 դոլար է փոխանցել առողջապահության նախարարի օգնականի գրասենյակին, տեղեկացնում է AP-ը։ Միջոցները տրամադրվում են «ափիոնոիդային ճգնաժամի դեմ պայքարը շարունակելու համար»։

Թրամփը ափիոնոիդների չարաշահման դեմ պայքարը դարձրել է վարչակազմի առաջնահերթություններից մեկը։ Ավելի քան 70 000 ամերիկացիներ 2017թ․ մահացել են թմրանյութերի գերդոզավորման հետեւանքով, դրանց մեծ մասի պատճառ են հանդիսացել ափիոնոիդները։