Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ է մեկնել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը, ով մասնակցել է ապրիլի 5-ին կայացած «Ծրագրերի պլանավորման տարեկան հանդիպմանը»:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խեչոյանը Բուդապեշտ է մեկնել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) հրավերով:
Նշենք, որ այն նախատեսված է միայն Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցող մրցակցային մարմինների ղեկավարների համար՝ փորձի փոխանակման, ինչպես նաեւ մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար:
Հանձնաժողովը եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի համագործակցությունը Հանձնաժողովին հնարավորություն է տալիս մրցակցության քաղաքականության իրականացման առումով տեղեկացված լինել Եվրոպայում եւ ԱՊՀ անդամ պետություններում իրականացվող վերջին փոփոխություններին եւ մշտապես մասնակցել համապատասխան քննարկումներին եւ միջազգային հանրությանը տեղեկացնել ՀՀ ՏՄՊՊՀ գործառույթների ու գործունեության մասին՝ այսպիսով նպաստելով Հանձնաժողովի դերի միջազգայի ն ճանաչմանը:
Հիշեցնենք նաեւ, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը տարվա ընթացքում կազմակերպվող ընդհանուր առմամբ 5-6 սեմինար-քննարկումներից մեկը անցկացնում է արտագնա՝ մասնակից երկրներից մեկում: Տվյալ երկիրը ընտրվում է մրցութային կարգով՝ ներկայացված փաթեթի հիման վրա: Նախորդ տարի հաղթող է ճանաչվել ՀՀ ՏՄՊՊՀ-ի ներկայացրած առաջարկների փաթեթը եւ ավելի քան 15 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ սեմինարն անցկացվել է Հայաստանում:




























