Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է ավանդական գերեզմաններից հրաժարվելու գաղափարը ես չեմ պատրաստվում այս հարցում որեւէ կերպ իմ կարծիքը պարտադրել չափահաս մարդկանց: Ինձ կմնա արձանագրել, որ Սորոսի վարձկանների ձեռքերը հասան նաեւ գերեզմաններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել  ՎԵՏՕ շարժման հիմնադիրներից Նարեկ Մալյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, դիակիզարանների մասին արհեստական օրակարգը ամբողջությամբ Սորոսի գրասենյակի կողմից ուղղորդվող գործընթաց է, որը սկսվել է տարիներ առաջ: Դեռեւս 2013 թվականին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը Սորոսի գրասենյակի պատվերով եւ ֆինանսավորմամբ հրապարակել է «Գերեզմանոցներ, դիակիզարաններ թե այլ լուծումներ» աշխատությունը, օրակարգ բերելով ՀՀ-ում թաղման ծեսերի փոփոխության հարցը: Սորոսի գրասենյակի նպատակը ամբողջ աշխարհում եւ մասնավորապես մեր երկրում` պայքարն է ավանդույթի դեմ:

Սույն փաստով ես տեղեկացնում եմ, որ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող նմանօրինակ արշավներով կատաղի պայքար է տարվում ազգային ավանդությունների եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:

Սիրելիներս, իմ ռեսուրսներն անսպառ չեն եւ ես ստիպված եմ այս թեմայի շուրջ այս պահին բավարարվել այս իրազեկումով: Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է ավանդական գերեզմաններից հրաժարվելու գաղափարը ես չեմ պատրաստվում այս հարցում որեւէ կերպ իմ կարծիքը պարտադրել չափահաս մարդկանց: Ինձ կմնա արձանագրել, որ Սորոսի վարձկանների ձեռքերը հասան նաեւ գերեզմաններին:

Եթե այս հարցով լինեն բողոքի ցույցեր սիրով կմիանամ եւ կմասնակցեմ, սակայն այս հարցով իմ կողմից որեւէ նախաձեռնության չի լինի: Այս հարցում թողնում եմ ձեզ մեն մենակ Սորոսի վաստակների դիմաց: Այն նույն վաստակների ում հանրային կերպով ջարդուփշուր եմ արել վերջին ամիսներին:

Շնորհակալություն, միշտ ձեր Մալյան:

Հ.Գ. Ինձ վրա խուլիգանական հարձակում գործած եւ առեւանգման կազմակերպված փորձ իրականացրած «Ռեստարտ» խուլիգանախումբը իր անպատիժ գործունեությունն է ծավալում այս նույն սորոսական պատգամավորի բարձր հովանու ներքո»: