Այսօր` սեպտեմբերի 30-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 1-ին նրան կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդարանում Ա. Դեկերի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Նույն օրը պարոն Դեկերին կընդունի Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը: Պատվիրակությունը կայցելի Սբ. Էջմիածնի թանգարան եւ Զվարթնոց տաճար:
Հոկտեմբերի 2-ին Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը կընդունեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հյուրերը կայցելեն Երեւանի տնտեսագիտական համալսարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղեռնի զոհերի հուշարձանին:
Հոկտեմբերի 3-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում տեղի ունեցող «Սահամանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովի աշխատանքներին: Հոկտեմբերի 4-ի առավոտյան Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Բրյուսել:




























