«Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկովյան եւ Տուլայի շրջանների վարչությունը Վնուկովո օդանավակայանում դադարեցրել է Հայաստան արտահանվող երշիկեղենի խմբաքանակի ձեւակերպումը:

Նշվում է, որ արգելքը սահմանվել է նոյեմբերի 8-ից:

Գերատեսչության կայքում ասվում է, որ օդանավակայանում ստուգման ժամանակ պարզվել է, որ Մաքսային միության տարածքում գործող ձեռնարկությունների ռեեստրի «Ցերբեր» համակարգում «ժամանակավոր սահմանափակումներ» են գործում, թույլ չի տրվում, որպեսզի արտադրանքն ինքնաթիռ բարձվի: