Դեկտեմբերի 1-ին երիտասարդ եվրոպական դեսպանները մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով կուղևորվեն Երևանի փողոցներ:

Երիտասարդներն անվճար սուրճ կառաջարկեն հատուկ QR կոդով և մարդու իրավունքներին վերաբերող մեսիջներ կրող բաժակներով, ինչպես նաև կզրուցեն մարդու իրավունքների և դրանց կարևորության մասին: Բոլոր հետաքրքրվածները հրավիրվում են միանալ միջոցառմանը, արտահայտել իրենց կարծիքը կյանքի, աշխատելու, ամուսնանալու, ազատ խոսքի և այլ իրավունքների մասին՝ ըմպելով մեկ բաժակ սուրճ:

Սուրճի շրջիկ մեքենան ինքը հաջողված պատմության օրինակ է, որն իրականություն է դարձել ԵՄ աջակցությամբ՝ iMigrant Armenia ծրագրի միջոցով: Ծրագրի հիմնական նպատակը աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին օժանդակելն է, որպեսզի կարողանան օգտագործել իրենց միգրացիոն պոտենցիալն իրենց համայնքներում նորարարական բիզնես մոդելներ և ստարտափներ ստեղծելու հարցում: Համեցեք ծանոթանալու Կարեն Պետրոսյանի հետ՝ սուրճի շրջիկ մեքենայի սեփականատիրոջ, և լսելու նրա պատմությունը:

Հայաստանի երիտասարդ եվրոպական դեսպանները նախաձեռնել են մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով միջոցառումը մարդու իրավունքների միջազգային օրը նշելու, ինչպես նաև նախորդ տարի Գյումրիում առաջին Արեգակ ներառական փուռ-սրճարանի ակցիան բարի ավանդույթ դարձնելու նպատակով:

Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, 14:00- 16:00:

Քոֆի թրաքը կանգ կառնի Երևանի մետրոպոլիտենի՝ Հանրապետության հրապարակ կանգառի մուտքի մոտ: