Երեք հոգի մահակներով մտել են Արագած գյուղի տներից մեկը, կապկպել 64-ամյա տանտիրուհուն, պահանջել ու վերցրել փող, ոսկեղեն, բանկային քարտեր եւ փախել. նրանք ձերբակալվել են։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Երեւանի Նորաշեն թաղամասից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Աշտարակում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Աշտարակի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։

Արագած գյուղում էլ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը հայտնաբերվեց երրորդ անձը։ Արագածի 37-ամյա բնակիչը եւս բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։

Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։