Բրիտանական միջուկային HMS Astute սուզանավի վրա, որը հանգրվանել է անգլիական Հմփշիր կոմսության Սաութհեմփթոն քաղաքում, հրազենից մեկ մարդ է մահացել:
Հաղոդվում է, որ կրակը բացել է սուզանավը պահպանող նավաստին, ով ընդհարվել է իրեն փոխարինելու եկած գործընկերոջ եւ նրան ուղեկցող զինվորականի հետ, գրում է Lenta.ru-ն:
Փոխարինելու եկած նավաստին լուրջ վնասվածք է ստացել, որը սակայն նրա կայնքին չի սպառոնում: Նրան ուղեկցող սպան մահացել է:
Հրազեն գործադրած նավաստին ձերբակալված է: Կռվի պատճառի մասին մանրամասներ չեն հաղորդվում:





























