Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքում ուղեւորատար գնացքներ են բախվել: Արդյունքում երկու մարդ զոհվել է, ավելի քան 200-ը վիրավորվել են: Զոհվածների թվում են մեքենավարը եւ մեկ ուղեւոր: Հաղորդվում է, որ ավելի քան 20 մարդ գտնվում է ծանր վիճակում, գրում է Rosbalt-ը:
Երկաթուղու ղեկավարության տվյալներով` բախումից հետո երկու վագոն դուրս է եկել ռելսերից եւ շրջվել է: Ներկայումս վթարի վայրում աշխատում են փրկարար ջոկատները: Երկաթուղային ոստիկանությունը հետաքննում է կատարվածի պատճառները:
Նշվում է, որ ՀԱՀ-ում երկաթուղային ցանցը վերջին շրջանում դարձել է տրանսպորտային ամենաանհուսալի համակարգը, քանի որ կանոնավոր չի վերանորգվել եւ պրոֆիլակտիկ ստուգումներ չեն իրականացվել:





























