Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ճիշտ կլինի, որ մինչեւ Ամանոր հրաժարական տա քաղաքապետի պաշտոնից։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է

«Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա եւ պիտի անցկացվեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետեւյալ երեք առանցքային հանգամանքներով պայմանավորված.

1. Քաղաքական իրավիճակի փոփոխություն. Հայկ Մարությանը, ակնհայտորեն, այլեւս չի վայելում երեւանցիների մեծամասնության վստահությունը:

2. Հայկ Մարությանը կատարելապես ձախողել է իր նախընտրական խոստումները եւ ապացուցել իր լիակատար անկարողությունը, իբրեւ քաղաքագլուխ:

3. Ներքաղաքական կյանքը, ցավոք, ընթանում է հետագա ապակայունացման ուղիով, իսկ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են ներքաղաքական կյանքը զերծ պահել հետագա հավանական ապակայունացումից:

Հ.Գ. Ճիշտ կլինի դա անել հիմա` մինչեւ Ամանոր»: