Մալդիվների նախկին նախագահ Աբդուլլահ Յամինը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել փողերի լվացման համար, հաղորդում է BBC News-ը:

Յամինը մեղավոր է ճանաչվել մասնավոր ընկերության միջոցով 1 մլն դոլարի լվացման մեջ:

Դատախազության հայտարարության համաձայն՝ գումարները հայտնվել են Յամինի հաշվին այն դեպքում, երբ դրանք պետք է փոխանցվեին տուրիզմի զարգացման ծրագրին:

Նախկին նախագահը հերքում է մեղադրանքները: