Դոնի Ռոստովում անհայտ անձինք պայթեցրել են գործարարի մեքենան, վիրավորներ չկան:
Մեքենայում տեղադրվել էր ինքնաշեն պայթուցիկ սարք, որը պայթել է ուրբաթ ուշ երեկոյան` բազաբնակարան շենքի հարեւանությամբ: Այս մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել են քաղաքի իրավապահ մարմինները: Ռումբը տեղադրված է եղել մեքենայի ներքեւի հատվածում: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գործարարը մեքենայում չէր:
Գործարարի անունը չի նշվում, միայն ասվում է, որ նա զբաղվում է հին շենքերում տներ նորոգելով:





























