Տեխասի հարավային Պորտ Նաչես քաղաքում նավթաքիմիական գործարանում երկու պայթյունների հետեւանքով հրդեհ է բռնկվել, տարհանվել է ավելի քան 50 000 մարդ, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով երեք բանվոր է վիրավորվել։

Ինչպես հայտնել են քաղաքի հրդեհային ծառայությունում, հրդեհը գործարանում դեռեւս մոլեգնում է, իսկ տարհանման շառավիղն ավելի քան 6 կմ է։

Գործակալությունը նշում է, որ Տեխասի նավթաքիմիական գործարաններում հրդեհները հազվադեպ երեւույթ չեն։ Վերջին ժամանակներս նման երկու հրդեհ է տեղի ունեցել՝ մեկը Հյուսթոնում, մյուսը՝ Քրոսբիի մոտ։ Վերջինի հետեւանքով մի բանվոր է մահացել։