Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 28-ին, ժամը 09.26-ին, Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 27-ամյա Աշոտ Ղ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի, 182-րդ հոդվածի (Շորթումը) 1-ին մասի եւ 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: