Ենթադրվում է, որ մի քանի մարդ վնասվածք է ստացել Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած կրակոցների հետեւանքով, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:00-ին:
Իրավապահները հայտնել են, որ մեկ տղամարդու են ձերբակալել:
Հեռուստաալիքի թղթակիցը, որը դեպքի ականատես է դարձել, հայտնել է, որ կամրջի վրա վիճաբանող տղամարդկանց է տեսել: Դրանից հետո ժամանել է ոստիկանությունը, եւ կրակոցներ են հնչել:




























