Առնվազն մեկ մարդ է սպանվել Լոնդոնի կամրջի վրա միջադեպի արդյունքում, հաղորդում է Sky News-ը:

Նշվում է, որ հարձակում իրագործած անձը ողջ է:

Ականատեսների տվյալներով՝ 4-5 տղամարդ վիճաբանել է, նրանցից մեկը բղավել է՝ «հետ, հետ»:

Դրանից հետո խուճապ է սկսվել, մարդիկ փախուստի են դիմել, կամրջի վրա կրակոցներ են հնչել:

Ոստիկանությունը կրակ է բացել մեկ մարդու ուղղությամբ: Մինչ այդ դեպքի վայր են ժամանակ Սքոթլենդ Յարդի ծառայողները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լոնդոնի կամրջի վրա կրակոցներ են հնչել, ոստիկանությունը շղթայել է տարածքը: Մեկ մարդ է ձերբակալվել: