Նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16-ին բաժին է ներկայացել 49-ամյա մի կին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 08.50-ին Պետրոսյան փողոցում գտնվող սուպերմարկետից գողացել է բջջային հեռախոս։

Գողոնը հայտնաբերվել եւ վերցվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Նախապատրաստվում են նյութեր: